Թուրքիան միանում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին

Թուրքիան պատրաստ է աջակցելու ԱՄՆ-ի ղեկավարծ կոալիցիան՝ հաղթելու Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ օգնությունը կլինի ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական:

Թուրքիայի 46 քաղաքացիների անվտանգ վերադարձն ապահվելուց հետո, թուրք քաղաքական գործիչների ճարտասանությունը թվում է՝ փոխվել է: Ավելի վաղ Թուրքիան հրաժարվում էր բացահայտ աջակցություն ցուցաբերել կոալցիային՝ մատնանշելով, որ իր երկրի 46 քաղաքացիներ պատանդ են պահվում Մոսուլում:

Երեքշաբթի օրը, խոսելով լրագրողների հետ, Նյու Յորքում գտնվող Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իր բաժին օգնությունը կցուցաբերի կոալիցիային, երբ կառավարական պաշտոնյանները կքննարկեն այդ հարցը և կկայացնեն որոշում:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի օգնության բնույթը, Էրդողանն ասել է.«Այն կներառի ամեն ինչ՝ ռազմական ,քաղաքական: Բոլորից էլ»,.- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Today’s Zaman»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում