Սոչիի միջազգային խորհրդաժողովում քննարկվում է զբոսաշրջության զարգացումը ԱՊՀ-ում

Սոչիում մեկնարկում է երկօրյա միջազգային գիտագործնական խորհրդաժողովը, որի ընթացքում կքննարկվի զբոսաշրջության զարգացումն ԱՊՀ-ում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Խորհրդաժողովում պլանավորվում են թեմատիկ սեկցիաների նիստեր, որոնց ընթացքում մասնակիցները կքննարկեն ԱՊՀ-ի տարածքում տուրիստական ծառայությունների որակի բարձրացման հարցերը, կգնահատեն Համագործակցության շրջանակներում զբոսաշրջության տարվա արդյունքները եւ փորձի փոխանակում կանցկացնեն տուրիստական ինդուստրիայի համար կադրերի պատրաստման բնագավառում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդաժողովին կմասնակցեն ՌԴ-ի գործադիր իշխանության համերկրային մարմինների, ԱՊՀ-ի անդամ պետությունների ազգային տուրիստական վարչակազմերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա կընդունվի ԱՊՀ-ի տարածքում զբոսաշրջության զարգացման ոլորտում համագործակցության եւ համաձայնեցված քաղաքականության ձեւավորման ճանապարհային քարտեզի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում