Մեծ Բրիտանիան եւ Իրանի ղեկավարներն առաջին հանդիպումն են անցկացրել 35 տարվա ընթացքում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Նյու Յորքում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սա երկու երկրների կառավարությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 1979 թվականի իրանական հեղափոխությունից ի վեր:

Բրիտանական կառավարության հայտարարության մեջ ասված է, որ երկու ղեկավարները հանդես են եկել երկկողմ հարաբերությունները բարելավելու օգտին:

Նրանք նաեւ նշել են, որ անհրաժեշտ է օգտվել առկա հնարավորություններից Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հասնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում