ԵԽԽՎ նախագահը կրկին հիասթափվել է Ադրբեջանից
Նմանատիպ
Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ երկրում բացակայում են իրավական երաշխիքները ուժեղ ընդդիմության գործունեության համար:
Եվրոպացի պաշտոնյայի համոզմամբ՝ առանց վերոնշյալ երաշխիքների երկրում անհնար է ժողովրդավարության գոյությունը: Անդրադառնալով երկրում քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններին` ԵԽԽՎ նախագահն ընդգծել է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:
Բրասերը հայտնել է նաև, որ խորհրդարանում ունեցած հանդիպումների կենտրոնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նա ընդգծել է, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն երկխոսության ճանապարհով: ԵԽԽՎ նախագահը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Եվրախորհուրդը աջակցում է Մինսկի խմբի ձևաչափին: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում