Գարիբաշվիլին կարճատև զրույց է ունեցել Օբամայի հետ

Վրաստանի վարչապետը հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն Վերջինիս խոսքերով, Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին ներկա Է եղել Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշելի անունից տրված ընդունելությանը, որի ընթացքում Էլ նա զրուցելու հնարավորություն Է ստացել ԱՄՆ-ի նախագահի հետ:

Դա ավանդական ընդունելություն Էր, որին ներկա են եղել շուրջ երկու հարյուր երկրների պատվիրակությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Այսինքն՝ դա երկկողմ հանդիպում չԷր, բայց, չնայած դրան, վարչապետը հնարավորություն ունեցավ որոշ ժամանակ զրուցել ԱՄՆ-ի նախագահի հետ»,-ասել Է Փանջիկիձեն:

Ինչ վերաբերում Է երկու պետությունների ղեկավարների միջև կայացած զրույցի թեմային, ապա, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, «Իրակլի Գարիբաշվիլին և Բարաք Օբաման խոսել են ընդհանուր թեմաների և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»: Այս մասին տեղեկացնում է Գռուզիա օնլայնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում