Հակամարտություն` Եվրոպայի շեմին. Ժան Բիզե

Մանշի սենատոր, Եվրոպական հարցերով հանձնաժողովի եւ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ Ժան Բիզեն սեպտեմբերի 7-12-ը Լեռնային Ղարաբաղում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի եւ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպելուց հետո Ժան Բիզեն`  իր անհամաձայնությունն է արտահայտում ԽՍՀՄ փլուզման ընթացքում 1991 թ-ի սեպտեմբերի 2-ից անկախացած այս պետության նկատմամբ Ադրբեջանի կողմից տեղացող անդադար սպառնալիքների եւ պարտադրված շրջափակման կապակցությամբ :

Ադրբեջանը վերջերս քսան անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն եւ արգելում է Ստեփանակերտի օդանավակայանի ցանկացած օգտագործում` դրանով անընդունելի շրջափակում պարտադրելով 150 000 բնակչի, որոնք ձգտում են ապրել խաղաղ եւ անվտանգ, կամենում է, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը` Հարավային Կովկասում կայունություն ապահովելու նպատակով, ողջունում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կարեւոր դերակատարմամբ Մինսկի խմբի գործունեությունը, որն ուղղված է Եվրոպայի շեմին` Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հարեւանությամբ գտնվող այս փխրուն տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակին վերջ դնելուն,  գոհունակություն է հայտնում, որ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը Մինսկի Խմբին հրավիրել է հանդիպել հոկտեմբերի 27-ին Փարիզում` այս թեման նորից շոշափելու նպատակով,կամենում է, որ հոկտեմբերի 27-ի այս ժողովի ընթացքում հաստատվեն կողմերի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները եւ հստակեցվի Սարսանգի ջրամբարի ծրագիրը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի բնակչությանը ջրամատակարարման նպատակով :

Հետևեք մեզ նաև Telegram-ում