Ռաուլ Խաջիմբան ստանձնել Է Աբխազիայի նախագահի պաշտոնը

Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբան սեպտեմբերի 25-ին ստանձնել Է պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի Է ունեցել նախարարների կաբինետի մեծ դահլիճում՝ Գերագույն դատարանի անդամների ներկայությամբ:

Օգոստոսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում Խաջիմբան հավաքել Էր ընտրողների ձայների 50,60 տոկոսը:

Հանրապետության նախագահի վարչակազմի տվյալներով՝ արարողությանը ներկա են եղել ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը, Պետդումայի ներկայացուցիչներ, Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը, Հյուսիսային Օսիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Կաբարդա-Բալկարիայի ղեկավարները, Լեռնային Ղարաբաղի եւ Նիկարագուայի պատվիրակությունները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում