Պորոշենկոն և Պուտինը կրկին կհանդիպեն

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ նախապատրաստվում Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հանդիպումը, տեղեկացնում է «Ամենպրես»-ը:

«Երեք շաբաթվա ընթացքում Պուտինի հետ հանդիպում կլինի բազմակողմ ձեւաչափով,-ասել է նա սեպտեմբերի 25-ին Կիեւում կայացած մամուլի ասուլսիում:-Նախնական պայմանավորվածություններ արդեն կան: Ամեն ինչ կախված է խաղաղ պլանի իրագործումից: Ձեւաչափը նույնպես կախված Է հանգամանքներից»:

Պատասխանելով Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների եւ ռուսական իշխանության ներկայացուցիչների հետ շփումների ընդհանուր բնույթի վերաբերյալ հարցին՝ Պորոշենկոն ասել Է, որ նախագահական վարչակազմերի ղեկավարները, մասնավորապես, «շփվում են օրը մեջ»: «Երբ անհրաժեշտ Է քաղաքական միջամտություն, մեր վարչակազմի ղեկավարը զանգահարում Է ՌԴ նախագահի վարչակազմ,-նշել Է նա:-Հաճախ դա արդյունավետ Է լինում: Եթե հեռախոսազանգից Է կախված հրադադարը, մենք կզանգահարենք»:

Պորոշենկոն նաեւ վստահություն Է հայտնել, որ «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը փոխվում Է»:

Ուկրաինայի նախագահը նաեւ հայտարարել Է, որ հրադադարի պլանի իրագործումից հետո շփման խմբի հանդիպումները կարելի է տեղափոխել Դոնեցկ: «Ես չեմ բացառում, որ եռակողմ շփման խմբի գործունեությունը կարելի Է տեղափոխել Դոնեցկ»,-նշել է ուկրաինական պետության ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում