Ռոուհանին կոչ է անում հանել Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաները

Իրանի նկատմամբ սանկցիաների կիրառումը ոչ մի արդյունք չի տալիս և պետք է դրանք ամբողջությամբ հանվեն: Այ մասին Նյու-Յորքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Սանկցիաները երբեք էլ կառուցողական գործիքներ չեն: Ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի դրանց վերացում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռոուհանին:

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի ծուրջ «Վեցյակի» և Իրանի բանացկություններին՝ Ռոուհանին նշել է, որ առայժմ քիչ առաջընթաց կա և այդ գործընթացը հարկ է արագացնել. « Առաջընթաց շատ դանդաղ է արձանագրվում և հարկ է այն արագացնել: Մենք քիչ ժամանակ ունենք»,- հաղորդում է Իտար-Տասսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում