Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ նորմալացնել հարաբերությունները.Գարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է նորմալացնել Ռուսաաստանի հետ հարաբերությունները, եթե դա չվնասի նրա ինքիշխանությանն ու անկախությանը: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկումների ժամանակ:

«Մենք հետևում ենք պատասխանատու, պրագմատիկ և կառուցողական հարևան լինելու ռազմավարությանը », —հայտարարել է նա:

Ինչպես նշել է վրացի վարչապետը, Մոսկվայի հետ առևտրական, տնտեսական և մշակութային կապեր հաստատելու բանակցությունները սկսվել են առանց նախապայմանների: Արդյունքում երկու երկրների միջև լարվածությունը թուլացել է, իսկ Վրաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումն աճել է 300 անգամ:

«Միջազգային փոխանակությունը ևս աճել է: Մենք սկսել են ավելի խաղաղ գոյակցնել, որպես հարևաններ: Այս մոտեցումը հանգեցնում է նաև ամբողջ Հարավային Կովկասին կայունացմանը»,— ավելարցել է Գարիբաշվիլին՝ մեղադրելով Ռուսաստանին Վրաստանի նման բավարար ջանքեր չգործադրելու մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում