ԱՄՆ-ն հարվածել է ԻԼԻՊ-ի նավթային գործարաններին

ԱՄՆ-ն և իր արաբ դաշնակիցները հարվածել են Իսլամական պետության նավթային պահուստների դիրքերին: Կոալիցիայի գործունեության մասշտաբների մեծացումը ենթադրում է հարվածների հասցնում ահաբեկչական կազմակերպության հիմնական սնուցման օջախներին:

Սակայն կործանիչները խփում են ոչ թե Սիրիայի արևելյան մասում գտնվող նավթահորերին, այլ փոքրիկ մոդուլային նավթավերամշակման գործարաններին:Այս հարձակման հետևանքով մոտ 10 նման մոդուլային գործարանների են հարվածներ հասցվել:

«Մենք հարձակման արդյունքները դրական ենք գնահատում: Այդ փոքրիկ գործարանները վառելիք են տրամադրում ԻՊ-ը թույլ են տալիս նրանց գումար վաստակել Իրաքի և Սիրիայի վրա շարունակական հարձակումներ իրականացնելու համար, ինչպես նաև տնտեսական ակտիվներ են կուտակում՝ կենագործելու իրենց հետագա օպերացիաները- նշվում է հայտարարության մեջ»,- նշված է Պենտագոնի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում