Լավրովը հանդիպել է իր նորանշանակ թուրք գործընկերոջ հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի շրջանակում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնումէ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:

«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր հարցերը՝ Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստի նախապատրաստման համատեքստում, որը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում»,- նշվում է ԱԳՆ հայտարարությունում։

Նախարարները նաև խոսել են միջազգային արդի խնդիրների, ներառյալ` ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում