Կատալոնիայում հանրաքվե կանցկացվի

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասը սեպտեմբերի 27-ին հրամանագիր Է ստորագրել նոյեմբերի 9-ին Իսպանիայից անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին օրենք է ընդունել հանրաքվեների մասին, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա համաժողովրդական հարցումներ անցկացնել առանց Մադրիդի պաշտոնական համաձայնության: Իսպանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ այդ օրենքը բողոքարկելու է Սահմանադրական դատարանում:

Կատալոնցիներն իրենց հերթին պնդում են, որ անկախությունն իրենց անհրաժեշտ Է, քանի որ Մադրիդի իշխանությունները նվազեցնում են բյուջետային ծախսերն իրենց տարածաշրջանի համար:

Ինքնավարության իշխանությունների պլանների համաձայն՝ նոյեմբերի 9-ին կատալոնացիներին կառաջարկվի պատասխանել երկու հարցի. «Ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա պետություն» և «Եթե այո, ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն»: Իսպանիայի Սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել հանրաքվեն: Երկրի վարչապետը և կառավարության այլ անդամներ քանիցս հայտարարել են, որ չեն ճանաչի դրա արդյունքները:

Մինչդեռ Կատալոնիայի բնակիչների գրեթե 60 տոկոսը հայտարարել է, որ պաշտպանում է ինքնավարության կողմից պետության կարգավիճակի ձեռքբերումը: Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ 58,8 տոկոսը «լիովին» կամ «հիմնականում» համաձայն է, որ Կատալոնիան դառնա պետություն, 31,9 տոկոսը դեմ է արտահայտվում:

Հարցման մասնակիցներին նաև խնդրել են 10-բալանոց սանդղակով գնահատել՝ իրենք երկյուղներ ունեն արդյոք Կատալոնիայի պետականության ձեռքբերման կապակցությամբ: 30 տոկոսը հայտարարել է, որ «դրանից բնավ չի վախենում», գրեթե 11 տոկոսը պատասխանել է, որ «շատ է վախենում»:

Կատալոնիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը (86,7 տոկոս) հայտարարում է, որ կճանաչի նոյեմբերի 9-ի հանրաքվեի արդյունքները, և միայն 9 տոկոսը չի ճանաչի դրանք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում