Իսպանիան չի թույլատրի Կատալոնիայի հանրաքվեն

Իսպանիայի իշխանությունները խոստացել են թույլ չտալ Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը, որը նախատեսված է 2014թ-ի նոյեմբերի 9-ին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Իսպանիայի պաշտոնատար դեմքերը Կատալոնիայի ղեկավար Մասի հայտարարությունը սխալ են որակել

«Մասին հիշեցրել են, որ չկա ոչ մի բան բարձր իսպանկան ազգի կամքից և բոլոր իսպանացիները պետք է սուվերեն կերպով  որոշեն, թե ինչ է Իսպանիան և ինչպես պետք է այն կազմակերպված լինի: Ոչ մի կառավարություն չի կարող անցնել դրա վրայով, քանի որ այն պաշտպանված է օրենքով:Դա սուվերեն կամք է, սակայն ոչ թե իմը կամ Մասինը», – հայտարարել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Սորյա Սաէնս դե Սանտամարիան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում