Air France-ի օդաչուները հրաժարվել են դադարեցնել գործադուլը

Air <st1:country-region>France-ը շարունակում Է վիթխարի կորուստներ կրել զիջումների գնալուց եւ գործադուլը դադարեցնելուց ընկերության օդաչուների հրաժարվելու պատճառով: Ինչպես եւ նախորդ օրերին, չվերթների մոտավորապես 50 տոկոսը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ուղղություններում, սեպտեմբերի 27-ին չեղյալ են հայտարարված, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այս գործադուլն արդեն դադարել է որեւէ իմաստ ունենալուց: Ոչ ֆրանսիացիները, ոչ Էլ Air France-ի օտարերկրյա հաճախորդները չեն հասկանում առաջադրվող պահանջները: Ընդսմին ընկերության իմիջի եւ նրա ֆինանսական վիճակի վատացումը կարող է անուղղելի լինել»,- հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: Նա վերստին կոչ Է արել ավիափոխադրողի անձնակազմին՝ վերադառնալ իր պարտականությունների կատարմանը, սակայն արհմիությունների ներկայացուցիչները դեռեւս չեն արձագանքում եւ հավաստիացնում են, որ գնալու են մինչեւ վերջ:

Մինչդեռ Air France-ի ղեկավարությունը տենդագին ուղիներ Է փնտրում ճգնաժամից դուրս գալու համար՝ նորանոր զիջումներ անելով գործադուլավորներին: Ավելի վաղ ավիափոխադրողը երկար տատանումներից հետո, այնուամենայնիվ, համաձայնեց հրաժարվել Transavia մասնաճյուղի զարգացման պլաններից: Թվում Էր, թե հատկապես այս պահանջն Էր գլխավորը, քանի որ Air France-ի օդաչուները երկյուղում Էին, որ իրենց աշխատապայմանները կվատանան: Սակայն այժմ թռիչքային սինդիկատներն առաջադրում են այլ «ցանկություններ», որպեսզի նոր արտոնություններ ստանան:

Նախնական գնահատումների համաձայն՝ գործադուլի յուրաքանչյուր օրը ընկերությանը 20 մլն եվրոյի վնաս Է հասցնում: Փարիզի սակարանում ավիափոխադրողի բաժնետոմսերի փոխարժեքն ընկել Է 13 տոկոսով:

Air France-ի օդաչուների սեպտեմբերի 15-ին սկսված գործադուլն արդեն ամենաերկարատեւն Է դարձել Ֆրանսիայի պատմության մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում