Պատերազմը դադարեցնելու պահանջով «Խաղաղության երթ» է անցկացվել Կիեւում

Կիեւի կենտրոնում սեպտեմբերի 27-ին «Խաղաղության երթ» է անցկացվել պարաօլիմպիականների մասնակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ուկրաինական «Հինգերորդ ալիքին»:

Շուրջ 3 հազար մարդ Կրեշչատիկով քայլել են դեպի Անկախության մայդան՝ կոչ անելով հաստատել խաղաղություն ու միասնություն:

Երթի մասնակիցների թվում եղել են պարաօլիմպիական չեմպիոններ, հասարակական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ Դոնբասում հատուկ գործողության գոտուց վերադարձած զինվորականներ: Ակցիայի մասնակիցների գլխավոր նպատակն ու պահանջը եղել Է Ուկրաինայի արեւելքում պատերազմը դադարեցնելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում