Տարոն Մարգարյանն այցելել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու շինհրապարակ
Նմանատիպ
Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Ստեփանակերտի մայր տաճարի` Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու շինհրապարակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետին ներկայացնելով շինարարական աշխատանքների ընթացքը՝ Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ եկեղեցու հիմնարկեքը կայացել է 2006թ. ամռանը, և մոտ ապագայում Ստեփանակերտում բնակիչների առաջ դռները կբացի իր չափերով և հնարավորություններով մայրաքաղաքի պահանջներին լիովին համահունչ, զվարթնոցատիպ նոր եկեղեցին: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Մայր տաճարը ևս կարևոր դեր կստանձնի Արցախի բնակչության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու և օժանդակելու Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում