Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ միջանցք են ստեղծել. Էրդողան

Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում համատեղ ծրագրեր են իրականացնում, ստեղծել են  էներգետիկ միջանցք, որը կապում է Արևելքն ու Արևմուքտը: Այս մասին հյատարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է TRT Haber-ը:

Նրա խոսքերով , ասվածի վառ վկայությունն է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Բաքու-Թբիլսի-Ջեհյան նավթամուղը:

Էրդողանը նշել է, որ TANAP նախագիծը, որը գտնվում է իրականացման փուլում, աշխարհում էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:

Նա ավելացրել է , որ Թուրքիան տարածաշրջանային երկրների հետ միասին կարևոր տեղ զբաղեցնում եվրոպական շուկաներում. «Այս դիրքը, ի թիվս նրա, որ նոր հնարավորություններ է բացում էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, այնպես էլ երկրի վրա նոր համապատասխան պարտավորություններ է դնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում