Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ին
29/09/2014 12:22
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ՄԱԿ-ի հասցեին քննադատություններով է հանդես է եկել :
Ստամբուլում ընթացող Համաշխարհային ֆորումի ժամանակ Էրդողանը կտրուկ է արտահայտվել, որ ՄԱԿ-ում ելույթի իրավունք են տվել հեղաշրջման միջոցով իշխանության եկած Եգիպտոսի նախագահին: Այս մասին տեղեկացնում է TRT-ն:
Էրդողանը հայատարարել է, որ միջազգային կազմակերպությունները ամենևին էլ չեն հետապդնում հումանիտարական կամ բարեգործական նպատակներ, այլ միայն սեփական շահերը:
Հանդես գալով ՄԱԿ-ի նկատմամբ քննադատությամբ Էրդողանը՝ հայտարարել է.
«Աշխարհն ավելին է, քանի ՄԱԿ-ի Անվտանագության խորհրդի մեջ մտնող հինգ երկրները: Մենք թույլ չենք տա այդ երկրներին տնօրինել երկրագնդի ճակատագիրը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում