Air France-ը թռիչքների բնականոն գրաֆիկին կվերադառնա սեպտեմբերի 30-ից ոչ շուտ

Air France ընկերության օդաչուները համաձայնել են ավարտել զանգվածային գործադուլը, որը տեւել Է երկու շաբաթ եւ ամենաերկարատեւը դարձել Ֆրանսիայի խոշորագույն ավիաարտադրողի պատմության մեջ: Ինչպես նշել են ավիաընկերությունում, չեղյալ հայտարարված թռիչքները կվերսկսվել սեպտեմբերի 30-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավելի վաղ չեղարկված չվերթները չեն իրականացվի,- ասված Է Air France-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: -Բնականոն գրաֆիկին վերադարձն աստիճանաբար կիրականացվի սեպտեմբերի 30-ից»: Ինչպես ընդգծվում Է, ինքնաթիռների տեւական պարապուրդի պատճառով անհրաժեշտությունը կա «պարտադիր ստուգումներ» անցկացնել, նախքան օդանավերը կկարողանան վերադառնալ թռիչքների կատարմանը:

Air France-ի օդաչուների գործադուլն սկսվել Էր սեպտեմբերի 15-ին եւ շարունակվել 14 օր: Դրան մասնակցել Է ավիափոխադրողի օդաչուական կազմի ավելի քան 60 տոկոսը: Գործադուլավորների գործողությունների պատճառով ընկերությունը վիթխարի կորուստներ Է կրել՝ օրական կորցնելով շուրջ 20 մլն եվրո: Բացի այդ, գործադուլը Էական վնաս Է հասցրել ֆիրմայի հեղինակությանը:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը դրական Է գնահատել գործադուլի դադարեցման որոշումը, ընդծելով, որ այժմ «այնպիսի հիանալի ընկերության հետ կապ ունեցող բոլոր կողմերը, ինչպիսին Air France-ն Է, պետք Է վերադարձնեն համընդհանուր վստահությունը եւ վերսկսեն զարգացումը»: «Կառավարությունը կաջակցի ընկերությանը եւ նրա աշխատակիցներին, որոնք այս կոնֆլիկտային Էպիզոդի պատճառով անորոշ վիճակում են հայտնվել»,- հավաստիացրել Է վարչապետը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում