Պուտինը լավատես է Կասպիցի վերաբաժանման հարցում

Կասպյան հնգյակի ղեկավարների մոտ առկա է տրամադրվածություն՝ հասնելու փոխընդունելի համաձայնության, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական համագործակցության և անվտանգության աճին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան երկրների ղեկավարների նեղ կազմերով հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ռուս առաջոնրդը նկատել է, որ հանդիպման արդյունքում ծրագրվում է ընդունել քաղաքական հայատարարություն, որը անկյունաքարային նշանակություն կունենա Կասպից ծովի  իրավական կարգավիճակի մասին հիմնարար փաստաթղթի վրա:

«Համոզված եմ, մեր հինգ պետությունների հարաբերությունների հետագա զարգացումը կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, ահաբեկչության, էքստրեմիզմի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ավելացմանը, ինչպես նաև, լրացուցիչ տեմպ կհաղորդի մեր պետությունների տնտեսական զարգացմանը, կնպաստի համաշխարհային շուկայում նրանց մրցունակությանը»,- նշել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում