ԿԸՀ-ի նիստի օրակարգում այսօր ՀՀԿ-ական պատգամավորների ինքնաբացարկի հարցն է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր՝ ժամը 15:00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ:

Ըստ ԿԸՀ մամուլի հաղորդագրության՝ նիստի օրակարգում ներառված է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների’ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

Կկազմվի նաև արձանագրություն’ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում