Գերմանիան կես միլիարդ եվրո կհատկացնի Դոնբասի վերականգնմանը
30/09/2014 10:46
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է հարկադիր վերաբնակների համար բնակարաններ կառուցելուն 25 մլն եվրո հատկացնելու, ինչպես նաեւ Դոնբասի ենթակառուցվածքը վերականգնելու համար 500 մլն եվրոյի վարկեր տրամադրելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Գերմանիան 25 մլն եվրո կհատկացնի հարկադիր վերաբնակների համար բնակարաններ կառուցելու եւ 500 մլն եվրոյի վարկային երաշխիքներ՝ Դոնբասի ենթակառուցվածքը վերականգնելու համար»,- ասված է Ուկրաինայի ղեկավարի կայքում:
Կողմերը նաեւ քննարկել են ԵԱՀԿ-ի կողմից Ուկրաինայի արեւելքում մոնիթորինգի եւ հրադադարի երկկողմ ռեժիմի ստուգման գործառույթները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում