Մարգվելաշվիլին ամփոփել է Թուրքիա կատարած այցը

Ավարտվել է Վրաստանի նախագահի այցը Թուրքիայի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր Համաշխարհային տնտեսական ֆորումին: Գեորգի Մարգվելաշվիլին գնահատել է իր եկօրյա այցը՝ նշելով նման ֆորումներին մասնակցելու կարևորությունը:

«Մենք ուշադրության արժանացրեցինք այն վերազգային նախագծերին, որոնք սկսվում են Կասպից ծովի ավազանից և հասնում Սև ծով: Քննարկել ենք նաև վրացական տնտեսության լիբերալ և բաց ստանդարտները: Նման հանդիպումներն անպայման արդյունք են տալիս, մանավանդ, որ Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:

Այս երկիրը կապում է Եվրոպան և Ասիան և արդեն իսկ հանդիսանում է եվրոպական ամենահզոր շուկայի մասնիկը», – հայտարարել է Վրաստնաի նախագահը:

Այցի շրջանակներում Մարգվելաշվիլին ծանոթացել է նաև Ստամբուլի տեսարժան վայրերի հետ, հյուրընկալվել է նաև թուրքական հեռուստաընկերությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում