Իրանը և վեցյակը կարող են համաձայնության հասնել նոյեմբերի 24-ին. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ եթե միջազգային միջնորդների Վեցյակը իրականում կամք ցուցաբերի, ապա հնարավոր կլինի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդհանուր  հայտարարի գալ մինչ նոյեմբերի 24-ը:

Իրանը հաստատակամորեն որոշել է համաձայնության գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի հինգ մշտական անդամների և Գերմանիայի հետ,եթե  բանակցող կողմն իքն էլ վճռականություն ցուցաբերի: Ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է արտահայտել  Իրանի նախագահը:

Ռոուհանին մեղադրել է Միացյալ նահանգներին բանակցություններն անհարկի երկարձգելու մեջ:

Իրանը և միջազգային միջնորդների Վեցյակն իրենց վերջին հանդիպումն անց են կացրել Նյու–Յորքում սեպտեմբերին 18-26 ընկած ժամանակահատվածում: Նախատեսվում է, որ վերջնական համաձայնագիրը կկնքվի նոյեմբերի 24-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում