ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ միջոցներ Է ձեռնարկել այնպես, որ հեշտ լինի դրանք վերացնել. WSJ

Արեւմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այն կերպ է մշակել, որ գործարարությունը կարողանա հեշտությամբ վերադառնալ ՌԴ այն բանից հետո, երբ վերանա այդ միջոցների սահմանման պատճառը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, The Wall Street Journal-ում գրել է «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մշակվել են այնպես, որ դրանք հնարավոր լինի հեշտությամբ վերացնել» հոդվածի հեղինակը:

«Պատժամիջոցների հարցում տեղի է ունեցել մտածողության Էվոլյուցիա»,- մեջբերում Է հրատարակությունն ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Խոսե Ֆեռանդեսի խոսքը, օգնական, որը պատասխանատու է տնտեսության, Էներգետիկայի եւ գործարարության համար, որը մինչեւ անցյալ տարի մասնակցել է ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության ձեւավորմանը:

Արեւմուտքն սկսել Է պատժամիջոցների ընդունման հարցում շատ ավելի զգույշ գործել այն բանից հետո, երբ բարդություններ զգաց Լիբիայի եւ Մյանմայի դեմ սահմանված միջոցների վերացման հարցում: Այդ երկրների դեմ պատժամիջոցները վերացնելն այնքան Էլ դյուրին չեղավ, քանի որ պատժամիջոցները «միահյուսված» Էին միմյանց հետ:

Ֆեռնանդեսի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները ջանացել են չկրկնել նախկին սխալները հակառուսական պատժամիջոցների դեպքում: Հենց այս պատճառով Էլ Մոսկվայի դեմ ընդունվել են պատժամիջոցներ, որոնք վերաբերում են կոնկրետ ճյուղերի, այլ ոչ թե Ռուսաստանի ամբողջ տնտեսությանը, գրել Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում