Միջազգային դաշինքը ռմբակոծում է Այն ալ Արաբ գյուղաքաղաքին մերձակա շրջանները

Միջազգային դաշինքի օդանավերը սեպտեմբերի 30-ին հարվածներ են հասցրել ԻԼԻՊ-ի` թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ կամ Կոբանի կոչվող սիրիական գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող հենակետերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատճառՎած վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Միևնույն ժամանակ, ԻԼԻՊ-ը մոտենում է գյուղաքաղաքին և իր հարձակումից հետո առաջին անգամ սկսել է ռմբակոծել բնակավայրի կենտրոնական հատվածները: Երկու շաբաթ առաջ ԻԼԻՊ-ն անսպասելի հարձակում էր գործել Այն ալ Արաբի մերձակայքում գտնվող շրջանների վրա և հսկողություն հաստատել 67 գյուղերի վրա՝ բնակիչներին ստիպելով փախուստի դիմել:

Ավելի քան 150 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում զինյալները վերահսկողություն կհաստատեն Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա, թուրքական սահմանի մերձակայքում:

Մեկ շաբաթվա ընթացքում միջազգային դաշինքի երկրներն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, Սիրիայի տարբեր հատվածներում ոչնչացրել են ԻԼԻՊ կազմակերպության 211 ահաբեկիչների: Օդային հարվածների զոհ են դարձել 22 անմեղ քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում