ՌԴ-ն և Ղազախստանը կաջակցեն ձեռնարկատերերին. Պուտին

ՌԴ-ի  ևՂազախստանի իշխանությունները կաջակցեն ձեռնարկատերերին 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության  նորմերի ուժի մեջ մտնելուց հետո: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Ռուսական պետության ղեկավարը նշել Է, որ ԵՏՄ-ի գործարկումն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի ջերմաԷներգետիկական համալիրի ոլորտում համատեղ աշխատելու համար, ինչպես նաև թույլ կտա կրճատել կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժման արգելքները, կնպաստի կոոպերացիոն նախագծերի թվի ընդլայնմանը:

«Կարրոր Է, որ տարածաշրջանային իշխանությունները, բիզնեսը, արդյունաբերողներն ու ներդրողները լիովին օգտվեն ստեղծված հնարավորություններից: Մենք, անպայմանորեն, և կառավարությունների, և նախագահների մակարդակով ամեն կերպ կնպաստենք դրան»,-ասել Է Պուտինը ՌԴ-ի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության համաժողովի նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում