Ադրբեջանի Մեջլիսը Եվրախորհրդարանին զգուշացում է ուղարկել

Ադրբեջանի Միլլի մեջլիսը արձանագրություն է ընդունել Եվրախորհրդարանի սեպտեմբերի 18-ի որոշման հետ կապված:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այսօրվա նիստում հայտարարությունը կարդացել է պատգամավոր Մալահատ Իբրահինգըզը:

Հայտարարության մեջ նշվում է, որ բանաձևը ոչ օբեյկտիվ բովանդակություն ոնի: Նրանք դժգոհություն են հայտնել Եվրախորհրդանարի պահանջից ազատ արձակելու քաղաքական բանտարկյալներին, նշել են, որ իրենց երկրում ինտերնետի վրա վերհսկողություն չկա:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ բանաևը հակասում է ԵՄ-ի հետ իրենց գործընկերությանը: Վերջում ադրբեջանցի պատգամավորներն ամփոփում են սպառնալիքով. «Եթե նման հարաբերությունները շարունակվեն, Ադրբեջանը ստիպված կլինի վերանայել հարաբերությունները Եվրախորհրդարանիր և Եվրանեստի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում