Ռոուհանին քննադատել է Քեմերոնին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բրիտանիայի վարչապետի հետ Նյու-Յորքում կայացած պատմական հանդիպումից հետո քննադատել է նրան:

Ռոուհանին ասել է, որ անըդնունելի և սխալ է, որ Քեմերոնը իրենց հանդիպումից ժամեր անց ՄԱԿ-ում հայտարարել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում խնդրի մի մասնիկն է: Անցյալ հինգշաբթի իր եզրափակչ ելույթում ՄԲ-ի վարչապետն ասել է, որ Իրանին ևս պետք է հնարավորություն տրվի լինելու լինելու լուծման, այլ ոչ թե խնդրի մի մասնիկը:

Իր խոսքում Քեմերոնը նշել է, որ իրենք  որոշ տարաձայնություններ ունեն Իրանի՝ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու, միջուկային ծրագրի, իր քաղաքացիներին վատ վերաբերելու հետ կապված: Այս բոլորը պետք է փոխվի:

Ռոուհանին, ով Աստրախանի օդանավակայանում լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ հանդիպման առաջարկը եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից, անընդունելի է համարել Քեմերոնի նման ձևակերպումները: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում