ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել Է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել Է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Այդ որոշումը սենատորների կողմից ընդունվել Է միաձայն. դրա օգտին քվեարկել են նիստին մասնակցած 140 խորհրդարանականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Պայմանագրի վավերացումը պատմական իրադարձություն Է»,- հայտարարել Է ԴԽ-ի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն Է հայտնել սենատորներին աջակցության համար:

Միության ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներն ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում