Բարոզոն նամակով պատասխանել է Պուտինին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրում փոփոխություններ կարող են կատարվել միայն Կիևի կամ Բրյուսելի խնդրանքով:

«Ես կօգտվեմ հնարավորությունից՝ ընգծելու, որ ասոցացման համաձայնագիրը երկկողմ համաձայանգիր է և համաձայն միջազգային օրենսդրության ցանկացած փոփոխություն կարող է տեղ գտնել կողմերից մեկի խնդրանքով և մյուսի համաձայնության դեպքում՝ համաձայն տեքստում տեղ գտած մեխանիզմների և ներքին գործընթացներին»,- գրել է Բարոզոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում