Էրդողանի դուստրն այլևս հոր հետ չի աշխատելու

Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սումայա Էրդողանը, լքել է իր պատվավոր պաշտոնը, որը զբաղեցնում էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում: Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ը:

Չորս տարիների ընթացքում նա հանդիսացել է ԱԶԿ կուսակցությունում հոր օգնականը: Իսկ այժմ նախագահի աղջիկը որոշել է կենտրոնանալ «Քաղաքացիական հասարակություն» կազմակերպությունում աշխատանքների վրա:

Չնայած խորհրդականի պաշտոնը վարձատրվող չի, սակայն որոշ լրատվամիջոցներ հաստատում են, որ այդ ընթացքում Սումայան ստացել է 25 հազար դոլարից ավելի գումար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում