Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել բռնությունն Ուկրաինայում

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյոռն Յագլանդը հոկտեմբերի 1-ին Դոնեցկի հրետակոծման կապակցությամբ կոչ է արել կողմերին դադարեցնել բռնությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշանություններն այսօր հայտնել են Դոնեցկի հրետակոծման հետեւանքով 11 մարդ զոհվելու մասին: Նրանցից 9-ը զոհվել են այն բանից հետո, երբ արկն ընկել է հասարակակն տրանսպորտի կանգառում, իսկ երկուսը՝ դպրոցներից մեկում: Շուրջ 40 մարդ վերքեր է ստացել:

ՌԻԱ Նովոտիին մեկնաբանելով տեղի ունեցածը, Յագլանդը նշել Է, որ «հրադարարի համաձայնագիրը կարեւոր նշանակություն ունի Ուկրաինայի իրադրության քաղաքական կարգավորման համար»:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից»,- ընդգծել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում