Էրդողանը թվարկել է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Մեջլիսում, նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական փախստականների հետվերադարձը և Սիրիայի տարածքային ամբողջականությունը առաջնային են իր երկրի համար:

«Թուրքիան արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի, դա առաջին հերթին Իսլամական պետության և այլ ահաբեկչական կազմակերությունների դեմ պայքարն է: Դա Բաշար Ասադի իշխանությունից հեռացումն է և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև 1.5 միլիոն սիրիացի փախստականների վերադարձը»,- հայտարարել է նա:

Էրդողանը նախագահի կարգավիճակով իր առաջին ելույթն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի առաջ՝ կապված աշնանային նստաշրջանի բացման հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում