ԵԽԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև է ընդունել

ԵԽԽՎ-ն շատ կոշտ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, համոզված է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման առաջնորդներից Գիգա Բոկերիան: Ինչպես հայտարարել է քաղաքական գործիչը Ռուսթավի 2-ի եթերում, ԵԽԽՎ-ն կոչ է արել վրացական իշխանություններին դադարեցնել քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումները:

«Փաստաթղթում շատ հստակ արծարծվում են այն խնդիրները, որոնք այսօր առկա են Վրաստանում, երբ իշխանության գլխին է օլիգարխ Բիձինա Իվանաշվիլիի կոալցիան: Մասնավորապես՝ փաստաթղթում հիշատակվում է ընդդմիադիր գործիչներին միտումնավոր հետապնդումների ենթարկելու մասին՝ հատկապես նախկին նախաահ Միխեիլ Սաակաշվիլիին: Քննադատվում է նաև վրացական կառավարության բարեփոխումները: ԵԽԽՎ-ն դիմում է երկրի իշխանություններին փոխարինել նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայի պատժի ձևը: վերջինս արդեն իսկ 9 ամիս է գտնվում է նախնական կալանքի տակ

Հավանաբար Վրաստանի նոր իշխանությունները չէին ցանկանա, որ իրենց անօրինությունները դառնային հրապարակային քննարկումների թեմա, սակայն դա տեղի է ունեցել և երկրի իշխանությունները պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն և փոխեն գործի նկատմամբ վերաբերմունքը»,-նշել է քաղաքական գործիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում