ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն իր առաջին այցերով կլինի Թուրքիայում և Լեհաստանում
02/10/2014 11:33
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենին փոխարինած Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ իր նոր պաշտոնում առաջինն այցելելու է Թուրքիա և Լեհաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:
Խոսելով Հյուսիսատլանտյան խորհրդում` Ստոլտենբերգը հայտնել է, որ իրենք ծրագրում են շարունակել Թուրքիայում հակաօդային հրթիռային Patriot համակարգերի տեղակայումը: ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն ասել է, որ Անկարայում տարբեր հանդիպումների ժամանակ քննարկվելիք կենտրոնական թեման լինելու են սիրիական զարգացումները և սիրիացի փախստականների հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում