ՌԴ-ն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի նկատմամբ

Ռուսաստանի հետաքննական կոմիտեն քրական գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ն, այս մասին տեղեկացնում է հանձնաժողովի մամուլի քարտուղար Վլադիմիր Մարկինը:

«Ռուսաստանի հետաքննական հանձնաժողովում քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գալետեի նկատմամբ: Քրեական գործ է հարուցվել նաև ուկրաինական բանակի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուզենկոյի և ուկրաինական բանակի 25-րդ և 93-րդ բրիգադայի բարձրաստիճան պաշտոնյանների նկատմամբ», – ընգծել է նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում