Դամասկոսն ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին տեղեկանում է միջնորդ երկրների միջոցով

Դամասկոսն ԱՄՆ-ի և իր դաշնակից երկրների՝ ԻԼԻՊ-ի դեմ ուղղված օդային հարվածների մասին տեղեկանում է միջնորդների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին ճապոնական թերթին տված հարցազրույցում նշել է Սիրիայի Ազգային հաշտեցման նախարար Ալի Հեյդարը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի և Դամասկոսի միջև ուղղակի համագործակցություն չկա, տեղեկությունները ստացվում են միջնորդ պետությունների միջոցով: Նախարարի խոսքով, Սիրիայի կառավարությունը շարունակում է տեղեկություններ հավաքել «Իսլամական պետության» հենակետերի մասին: Ալի Հեյդարը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը, որ նա միաժամանակ պայարում է ԻԼԻՊ-ի դեմ, իսկ մյուս կողմից համագործակցում Սիրիայի ազատ բանակի հետ: «Ահաբեկչական կազմակերպության փոխարինումը մյուսով չի նշանակում պայքարել ահաբեկչության դեմ»,- նշել է նա:

Հատկանշական է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Դամասկոսի հետ ցանկացած համագործակցությունից` չնայած որ ԻԼԻՊ-ի դեմ իր գործողությունների մասին տեղյակ է պահել:

ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողություններն սկսել է օգոստոսի 8-ին, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ին: Մեկ շաբաթվա ընթացքում միջազգային դաշինքի երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայի տարբեր հատվածներում ոչնչացրել են ԻԼԻՊ կազմակերպության 211 ահաբեկիչների: Օդային հարվածների զոհ են դարձել 22 անմեղ քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում