Թուրք զինծառայողների թիվը կավելացվի Շահ Իսմաիլի դամբարանի մերձակայքում

Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելը հայտարարել է, որ ռազմական օգնություն կցուցաբերի Սիրիայի տարածքում գտնվող օսմանյան կայսրության առաջնորդ Շահ Իսմաիլի դամբարանը հսկողներին:

Սուլեյման Շահի դամբարանը տեղակայված է Ջաբեր ամրոցի մոտ, որը գտնվում է սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքւմ:

Համաձայն 1921թ-ին կնքված պայմանագրի, դամբարանը համարվում է Սիրիայի տարածքում Թուրքիայի անկլավը: Դամբարանը հսկում են մի քանի թուրք ծառայողներ:

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Բյուլենտ Արինչը հայտարարել էր, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության անդամները մոտենում են դամբարանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում