Ատլանդյան օվկիանոսում որոնում են անհետացած բատիսկաֆը

Ատլանդյան օվկիանոսում որոնում են անհետացած բատիսկաֆը

Հունիսի 19-ին հայտնի է դարձել, որ Ատլանտյան օվկիանոսում անհետացել է բատիսկաֆ (խորջրյա ուսումնասիրություններ կատարող սուզանավ․ խմբ․), որը զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ էր իրականացնում դեպի խորտակված Տիտանիկի բեկորները։

Արդեն 2 օր իրականացվում են անհետացած սուզանավի որոնողական աշխատանքներ, որին միացել են տարբեր երկրների փրկարար ծառայություններ։  Անհետացած բատիսկաֆը պատկանում է OceanGate Expeditions-ին, որը մասնագիտացած է խորը ծովային արշավներում։

Sky News-ը հայտնել է, որ անհետացած սուզանավում են գտնվում բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, ֆրանսիացի վետերան Փոլ-Անրի Նարժոլեն և OceanGate Expeditions-ի հիմնադիր Սթոքտոն Ռաշը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում