Սերբիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել

Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հոկտեմբերի 2-ին Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանում Սերբիայի դեսպանատուն բացելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Թվիթերի միկրոբլոգում հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Սերբիայում: Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում