Մինչև ե՞րբ է հնարավոր օրինականացնել ինքնակամ շինությունները․ Կադաստրի կոմիտե
21/06/2023 18:23
Նմանատիպ
ՀՀ Կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ–ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգով սահմանված ժամկետներում պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում:
Հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում․
Քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,
Բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում