Լատինական Ամերիկան, BRICS-ը, ԱԽՏ-ն գերակայություն են ՌԴ-ի համար. Պուտին

Ռուսաստանը գերակայություն Է համարում համագործակցության խորացումը Լատինական Ամերիկայի, BRICS-ի, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, Չինաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանն Է կանչում» համաժողովի լիագումար նիստում:

«Հետեւելու ենք արտաքին տնտեսական կապերն ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու հայտարարված քաղաքականությանը: Գերակայությունների թվում Է գործարար, առեւտրական, ներդրումային, տսխնոլոգիական գործընկերության խորացումը Լատինական Ամերիկայի երկրների, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների, BRICS-ի գծով մեր գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ»,-ասել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում