Ռուսաստանը Երևանին և Բաքվին ուղղված կոչ է հնչեցրել

Ռուսաստանը Երևանին և Բաքվին ուղղված կոչ է հնչեցրել

Ռուսաստանը Երևանին կոչ է անում չհեռանալ 2020թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։

Այս մասին հունիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանի գործունեության ընդհատումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է հողի վրա իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ ենք անում  քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել պատանդ Երևանի հետ քաղաքական տարաձայնություններում»,- ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատանքը ՌԴ խաղաղապահների միջոցով՝ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար և ակնկալում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:

«Այն նախկինի պես արդիական է»,- ավելացրել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում