Մամեդյարովը ԵԽԽՎ ամբիոնից խոսել է ԼՂ հակամարտության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնն օգտագործել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական քարոզչություն իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, Մամեդյարովը հայտնել է, թե շուրջ 20 տարի շարունակվող հակամարտությունը լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:

Նա կրկին առաջ է քաշել «հայկական զինված ուժերին ադրբեջանական տարածքներից հեռացնելու» մասին չարչրկված միտքը: Մամեդյարովը համեմատել է ղարաբաղյան հիմնախնդիրն Ուկրաինայի խնդրի հետ` հայտարարելով, թե այն ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԽ անդամ մյուս պետությունների հարցն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում