Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում պայթուցիկ նյութերով լի պարկեր են հայտնաբերվել

Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Արսալ գյուղաքաղաքում լիբանանյան բանակը պայթուցիկ նյութերով լի պարկեր է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պարկերում, ընդհանուր առմամբ, 66 կիլոգրամ կշռով պայթուցիկ նյութեր են եղել: Բանակի ղեկավարությունը պարզաբանել է, որ Արսալի Այն աշ Շաաբ բնակելի վայրում հայտնաբերվել է 3 պարկ: Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր: Բանակը փորձել է պարզել պարկերի հայտնվելու հանգամանքները: Հետաքնննության արդյունքում պարզվել է, որ պայթունավտանգ քիմիկատները բաղկացած են երկաթի նիտրատից և ալյումինից:

Պարկերը տեղադրված են եղել բանակի անցակետերից մեկի մերձակայքում և, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները մտադրվել էին պայթեցնել դրանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում