Լիբիայում ահաբեկչություններից տուժել է մոտ 6 տասնյակ մարդ
02/10/2014 18:50
Նմանատիպ
Լիբիական բանակի ղեկավարությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին մահապարտ-ահաբեկչի իրականացրած 2 պայթյունների հետևանքով բանակի 7 զինծառայող է զոհվել, վիրավորվել են ևս 50-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունները տեղի են ունեցել լիբիական Բենղազի քաղաքում: Ականապատ 2 մեքենաները պայթել են Բենղազիի օդանավակայանի մերձակայքում, ինչի հետևանքով 3 զինծառայող է զոհվել, մյուս 4-ը զոհվել են ծայրահեղակնների հետ բախումների ժամանակ: Դրանք շարունակվել են մինչև կեսօր, նաև օդային հարվածներ են եղել:
Զինված ծայրահեղական խմբավորումներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ փորձում են գրավել օդանավակայանը:
2011թ.-ին Լիբիայի Նախագահ Մուամար Քադաֆիի իշխանության տապալումից հետո երկրում իրավիճակը չի կարգավորվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում