Աբխազիայի նախագահը անհրաժեշտ Է համարել փակել Վրաստանի հետ սահմանի անցակետերը

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան Աբխազիայի ժողովրդական միասնության համաժողով կուսակցության քաղաքական խորհրդի նիստում հայտարարել Է Վրաստանի հետ Ինգուր գետով անցնող պետական սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:

Խաջիմբան կուսակիցներին խոստացել Է կրճատել վրաց-աբխազական սահմանի հսկիչ անցակետերը եւ թողնել միայն մեկը:

«Վրաստանի հետ Ինգուր գետով անցնող պետական սահմանը կամրապնդվի, այնտեղ պետք Է գործի միայն մեկ անցակետ, հաշվի առնելով պետության անվտանգությունը՝ մնացած բոլոր անցակետերն անհրաժեշտ Է փակել»,- ասել Է նախագահը:

2013 թվականի մայիսին Աբխազիայի Գալիի շրջանում, Ինգուր գետի կամրջով գլխավոր անցակետից բացի, բացվել Է հինգ լրացուցիչ անցակետ, չորսը՝ հետիոտների եւ մեկը՝ ավտոմեքենաների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում