Ռուսաստանը միջուկային զենքի կրիչների քանակով հավասարվել է ԱՄՆ-ին

21–րդ դարից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը միջուկային զենքի  կրիչների քանակով հասել է ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է «Ведомости»-ին՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Պետդեպ-ի կողմից հրապարակված նյութերին:

Ռուսաստանին հաջողվել է հավասարվել ինչպես Ռազմավարական միջուկային ուժերի կազմում գտնվող միջուկային զենքերով, այնպես էլ ռազմագլխիկների քանակով: Այս տեղեկատվությունը Վաշինգտոնին է տրամադրել ռուսական կողմը Ռազմավարական-հարձակվողական զենքերի վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանագրի շրջանակներում:

Ինչպես մեկնաբանել է Ռուսական միջուկային զենք նախագծի ղեկավար Պավել Պոդվիգը, նման հավասարակշռության հնարավոր է եղել հասնել նոր 955 նախագծի միջոցով, որի շրջանակներում ստեղծվել են նոր ատոմային սուզանավեր՝ հագեցած «Булава» հրթիռներով, որոնք ունեն մի քանի մարտագլխիկներ:

Բացի այդ միջմայրցամաքային «Тополь-М» բալիստիկ հրթիռներին, որոնք ունեին միայն մեկ մարտագլխիկ, փոխարինել են «Ярс» հրթիռները, որոնք ունեն երեք մարտագլխիկ: Այս կերպ մինչ 2018թ-ը կողմերի միջև հավասարակշռությունը կպահպանվի:

Բացի այդ Պոդվիգը նշել է, որ ձևական հավասարակշռությունը այնդքան էլ մեծ բան չի նշանակում, քանի որ ԱՄՆ-ն անընդհատ կրճատում է հայտարարված մարտագլխիկների թվաքանակը, օրինակ, երբ ատոմային սուզանավերը վերանորոգման է տանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում